-
07.02.2013|
13:16
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ ընկերներով Արագած սարն էինք բարձրանում, մեզ հետ տանելով լավաշ, պանիր, պոմիդոր ու վարունգ, դեղձ ու ձմերուկ: Դա ե՞րբ էր...
-
05.02.2013|
22:55
Քաղաքակիրթ աշխարհում վաղուց է ընդունված անմեղության կանխավարկածը: Հայաստանում վարակի պես տարածվում է հակառակը` մեղավորության վարկածը, անվստահության, համատարած կասկածանքի, դավադրության տեսությունների մթնոլորտը` հիվանդ և թույլ հասարակության ախտանիշներ: Ռուսներն ասում են՝ "Մոսկվան արցունքներին չի հավատում":
-
05.02.2013|
19:29
Պարույր Հայրիկյանի այսօրվա հայտարարությունը, դատելով արձագանքներից և վերլուծելով ստեղծված ներքաղաքական դիսկուրսը`
1. խառնեց այն շրջանակների խաղաքարտերը, որոնք կագնած էին մահափորձի հետևում:
-
04.02.2013|
23:24
Նոր եմ վերադառնում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումից: Նման ֆիլմից հետո խոսելդ չի գալիս, որովհետև ամփոփվում ես ինքդ քո մեջ: Չեմ ամաչում ասել. սկզբից մինչև վերջ ֆիլմն աչքերիցս արցունքներ քամեց, և դրանք միայն սքանչացումի արցունքներ չէին:
-
04.02.2013|
18:57
Պարզէն ալ պարզ է, որ ՀՀ գործող իշխանութիւնը պիտի վերարտադրուի նախագահական բեմականացած «ընտրութիւններուն»: Քսան տարուան մէջ այդպէս ալ մեր երկիրը երբեք չկայացաւ որպէս քաղաքացիներու ազատ եւ արդար ընտրութեամբ կայացած, ժողովուրդին իրաւ մեծամասնութեան կամքը արտայայտող իշխանութիւն, որ ՀԱՇՈՒԵՏՈՒ ըլլար նոյն զայն ընտրած ժողովուրդին:
-
03.02.2013|
20:38
ՀՀ Սահմանադրության կոմպը կախել է այս օրերի կարծիքներից: Կարծքիներ ու կոչեր կան, որ քանի դեռ մահափորձը բացահայտված չէ, ուրեմն անհաղթահարելի խոչընդոտը վերացած չէ, ուրեմն, պետք է նոր ընտրություններ նշանակել: Բայց ե՞րբ նշանակել, եղբայր:
-
03.02.2013|
10:57
Այսպես ուրեմն, ազգը պիտի ընտրի իր առաջնորդին: Առաջնորդը նա՞ է, ում հետևից գնում են, թե՞ նա է, ով առջևից է գնում: Բառախաղ չեմ անում, պարզապես ես մեծ տարբերություն եմ դնում դրանց միջև՝ առջևից գնացողը պիտի վստահ լինի, որ իր հետևից եկողները շարունակելու են գալ, և Առաջնորդի հետևից գնացողն էլ կասկած չպիտի ունենա իր անցնելիք ճանապարհի ճշմարիտ լինելու վրա:
-
02.02.2013|
15:10
Ամենաինքնատիպը Պարույր Հայրիկյանի նախկին զինակից, ընտրապայքարում նրա մրցակից Արամ Հարությունյանի մեկնաբանությունն էր. «Դեռ լավ է, որ Պարույրն իր զենքը չի հանել, այլապես երրորդ կրակոցը կհնչեր, և այս անգամ ամեն ինչ անդառնալի կլիներ»: Եթե Ճիշտ եմ հասկանում՝ սա նշանակում է՝ Պարույրի զենքը կկատաղեցներ ահաբեկիչին և սա այս անգամ հաստատ կորոշեր սպանել իր հետ գոտեմարտի բռնված մարդուն:
-
01.02.2013|
13:35
Դե բավական է, էլի, ինչքա՞ն կարելի է հակառակորդներին ուրախանալու առիթ տալ: Առավոտից կարդում եմ Պարույր Հայրիկյանի անչափ ցավալի մահափորձի հետ կապված ամենատարբեր մեկնաբանությունները: Հիմա էլ տպավորություն է ստեղծվում, որ այս առավոտ Հայաստանում արթնացել է... մեկ միլիոն Շերլոկ Հոլմս:
-
01.02.2013|
00:59
Ակնհայտ է, որ պատվիրատուի իրական թիրախն էր ոչ այնքան Հայրիկյանը, որքան ընտրական գործընթացը: Այն է` պետք էր անել "сотрем, начнем сначала": Կարծեմ թեկնածուներից մեկի մահվան դեպքում ընտրությունները չեղյալ են համարվում և նորից են նշանակվում: Պատվիրատուն կամ երկրից ներս է, կամ երկրից դուրս: